Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ երեխա

ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ

ՀՀ ԱՆ. Օգտակար խորհուրդներ ուսումնական տարվան ընդառաջ

Դպրոցական երեխաների առողջական վիճակը պայմանավորված է մի շարք գործոններով: Դպրոցը պետք է լինի այն միջավայրը, որը ոչ միայն կապահովի կրթական մակարդակը, այլև կծառայի որպես առողջ միջավայր՝ երեխայի աճի և զարգացման համար: Երեխայի օրգանիզմի զարգացման համար կարևորագույն դեր ունեն դպրոցական կահույքն ու պարագաները. հիմնականում՝ դպրոցական պայուսակը, կոշիկը, սենյակի լուսավորությունը, օդափոխությունը և այլն:


Կարևոր է դպրոցականների տանը և դպրոցում նստարանի առջև ոչ  ճիշտ դիրքով նստեցումը, ինչի պատճառը հաճախ լինում է տարիքին և դպրոցականների հասակին նստարանների չափսերի անհամապատասխանությունը: Աշակերտական նստարանը պետք է լինի հարմար՝ գործառնական չափերով այն պետք է համապատասխանի երեխայի տարիքին բնորոշ անթրոպոմետրիկ ցուցանիշներին:

 

Ուսումնական պարապմունքների ժամանակ պետք է ապահովել երեխայի մարմնի ճիշտ դիրքը նստած վիճակում՝ ինչը ապահովում է ծանրության հավասարաչափ բաշխումը ողնաշարի վրա: Առողջության պահպանման և ճիշտ կեցվածքի ձևավորման նպատակով անհրաժեշտ է հանրակրթական հաստատություններում ուսուցման առաջին իսկ օրվանից սովորողներին դաստիարակել և ձևավորել ճիշտ աշխատանքային դիրք  աշակերտական նստարանի   մոտ: Բացի այդ  սովորողներին պետք է ցույց տալ ոչ ճիշտ նստելու դեպքում  կեցվածքի շեղումները ցուցադրող աղյուսակներ:


Գրելիս և կարդալիս աշակերտի ճիշտ դիրքի պահանջներն են՝

 

  1. գլխի թեթևակի հակում դեպի առաջ, էջից աչքերի 35-40սմ հեռավորություն,
  2. սեղանին հենված նախաբազուկներ, սեղանից իրանի 3-5սմ հեռավորություն,
  3. ոտնաթաթերը հենված հատակին կամ նստարանի հորիզոնական պայտին,
  4. ոտքերը ծալված ծնկային և կոնքազդրային հոդում ուղիղ անկյան տակ,
  5. ազդրի 3/4-ը պետք է գտնվի նստատեղի վրա,
  6. ողնաշարը գոտկային մասով պետք է հենվի նստարանի թիկնակին:


Այս դիրքը կոչվում է ուղիղ նստեցում, որը հիգիենիկ առումով աշակերտի համար ամենից ճիշտն է և ամենահարմարը:


Դպրոցական միջավայրի անբարենպաստ գործոնների ազդեցությունն աճող օրգանիզմի վրա կարող է հանգեցնել հենաշարժիչ համակարգի (կեցվածքի) ֆունկցիոնալ շեղումների՝ ողնաշարի սկոլիոզների, լորդոզների և կիֆոզների: Սկոլիոզը հենաշարժողական ապարատի հիվանդություն է, որին բնորոշ է ողնաշարի ծռումը դեպի կողային հատված: Այն կարող է լինել բնածին ու ձեռքբերովի:

 

Կարևոր է մշտական շարժողական ակտիվությունը` ներառյալ մարմնամարզությունը՝ մարմնի ուղղաձիգ դիրքում պահող մկանների վարժեցումը նպաստում է ճիշտ կեցվածքի զարգացմանը։


Շատ կարևոր է ճիշտ պայուսակի ընտրությունը. խորհուրդ է տրվում օգտագործել ուսապայուսակներ, և ոչ փափուկ ուսապարկեր՝ հատկապես ցածր դասարաններում: Տարրական դասարաններում սովորող երեխաների համար դպրոցական պայուսակի քաշը պետք է լինի ոչ ավելի, քան 600-700 գրամ: Դպրոցական պայուսակի քաշը չպետք է գերազանցի աշակերտի քաշի 10%-ը:  Անհրաժեշտ է դպրոցական պայուսակը կրել այնպես, որպեսզի ծանրությունը հավասարաչափ բաշխվի մարմնի վրա: Եթե պայուսակը ձեռքին են կրում, ապա չի կարելի այն անընդհատ նույն ձեռքով բռնել:


Երեխաների առողջության համար կարևոր է ձեռքերի և մաշկի հիգիենան: Հիգիենայի պահպանումը կարող է զերծ պահել մի շարք վարակիչ հիվանդություններից:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
Լուսանկարը. school.usue.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am
ՄՌՏ մանկական ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում․ հարցազրույց ռադիոլոգ Թերեզա Հովհաննիսյանի հետ. armeniamedicalcenter.am

Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։

Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...

Ախտորոշում
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am
Ինչպիսի՞ն պետք է լինի նորածնի կղանքը. morevmankan.am

Ներարգանդային կյանքում փոքրիկն իրեն անհրաժեշտ նյութերը ստանում է պորտալարի միջոցով: Նրա մարսողական համակարգը չի գործում, սակայն ստամոսքը դատարկ չէ...

Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am
Երեխայի համար վտանգավոր խաղալիքները. morevmankan.am

Բոլորը սիրում են երեխային ուրախացնել տարբեր խաղալիքներով, սակայն բոլոր խաղալիքները չեն այնքան անվնաս, որքան թվում են...

Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am
Բնածին հիպոթիրեոզի և ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտություններ․ նեոնատոլոգ Աիդա Դանիելյան. morevmankan.am

Ե՞րբ , ի՞նչ նպատակով են կատարվում բնածին հիպոթիրեոզի, ֆենիլկետոնուրիայի սքրինինգային հետազոտությունները...

Բժշկի ընդունարանում
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am
Կոնքազդրային հոդի սքրինինգ. նեոնատոլոգ Մարինա Զարգարյան. morevmankan.am

Ի՞նչ է կոնքազդրային հոդի սքրինինգը


Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում 2009 թ-ից սկսած կատարվում է...

Բժշկի ընդունարանում
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am
Բիոպսիան գինեկոլոգիայում․ մանկաբարձ-գինեկոլոգ Կարեն Հակոբյան. morevmankan.am

Ո՞ր դեպքերում է կատարվում բիոպսիա գինեկոլոգիայում։


Գինեկոլոգիայում բիոպսիան իրականացվում է գինեկոլոգիական տարբեր խնդիրների ախտորոշման...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)
ՀՀ ԱՆ. Մասնագետի խորհուրդ (մանկական գինեկոլոգ)

Ե՞րբ դիմել մանկական գինեկոլոգի...

ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից
ԵՊԲՀ. Որ տարիքում ինչ մարզական խմբակ կարելի է տանել երեխային, ինչ ազդեցություն ունի սպորտն առողջության վրա. խորհուրդներ մասնագետից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 1-5 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում օրական 180 րոպե գտնվել ֆիզիկական տարբեր ակտիվության մեջ...

ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից
ԵՊԲՀ. Նորածինների խնամքին վերաբերող խորհուրդներ փորձառու մանկաբույժ Աննա Բալյանի կողմից

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ամբուլատոր գծով գլխավոր բժշկի տեղակալ, փորձառու մանկաբույժ Աննա Բալյանը նորաթուխ ծնողներին է ներկայացնում կարևոր խորհուրդներ նորածին երեխաների առողջության և ապահովության համար...

Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am
Անհասություն. հարցազրույց նեոնատոլոգ Մարինա Զարգարյանի հետ. morevmankan.am

Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս...

Հղիություն, ծննդաբերություն
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am
Վիտամին Դ-ի նշանակումը նորածնային շրջանում. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ. morevmankan.am

Խոսենք օրգանիզմի համար վիտամին Դ-ի նշանակության մասին:

Վիտամին Դ-ն օրգանիզմի համար ունի մի շարք կարևոր գործառույթներ` ներարգանդային կյանքում նպաստում է...

Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ
Նորածնի խնամքը. հարցազրույց նեոնատոլոգ Թամարա Մարդանյանի հետ

Ի՞նչ դեր ունի լոգանքը նորածնային շրջանում:

Ծննդատանը, ծնվելուց անմիջապես հետո, երեխային խորհուրդ չի տրվում լողացնել, նույնիսկ մաշկի շատ աղտոտված...

Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Նախապատրաստում ենք մանկասենյակը. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ո՞րն է նախընտրելի՝ ծնողների ննջարանում մանկական անկյո՞ւն, թե՞ առանձին մանկասենյակ:

Այս հարցը խիստ անհատական է, կախված է ընտանիքում առկա մոտեցումներից և ցանկություններից...

Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am
Կաթնախտը նորածինների մոտ. հարցազրույց նեոնատոլոգ Աիդա Դանիելյանի հետ. morevmankan.am

Ի՞նչ է իրենից ներկայացնում կաթնախտը:


Կաթնախտը սնկային վարակ է, որն առաջանում է «Կանդիդա Ալբիկանս» սնկի գերաճի և տարածման արդյունքում...

Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3
Աուտիզմը՝ որպես զարգացման ընդհանուր խանգարում. Սալուտեմ ամսագիր №3

Հոգեբանական զարգացման ընդհանուր խանգարումները բնորոշվում են սոցիալական փոխհարաբերություններում և հաղորդակցման ոլորտում որակական շեղումներով, ինչպես նաև հետաքրքրությունների...

Հոգեկան առողջություն Սալուտեմ 3.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ